top of page
Металлокерамика.jpg

Նկարագրություն՝

Պսակ մետաղական հիմքով, որը պատված է կերամիկայով՝ բնական տեսք ապահովելու համար։ Այն ապահովում է մետաղական հիմքով ամրությունը և կերամիկական ծածկույթով էսթետիկան։

Առավելություններ՝

• Հուսալի և երկարատև կառուցվածք

• Ատամի բնական գույն և ձև

• Ամուր հիմքը դիմակայում է ծամողական ծանրաբեռնվածությանը

• Հարմար է ինչպես առջևի, այնպես էլ ծամող ատամների համար

• Կենսահամատեղելի է և անվտանգ լնդերի համար

Խորհուրդ է տրվում՝

Պացիենտների համար, ովքեր ցանկանում են համատեղել ամրությունն ու էսթետիկան, հատկապես ծամող ատամների կամ ամբողջ ատամնաշարի վերականգնման դեպքում։

Диоксид циркония.webp

Նկարագրություն՝

Պսակ ամուր ցիրկոնիումային հիմքով, որը վերևից պատված է շերտավոր կերամիկայով։ Դրա շնորհիվ այն ունի առավել բնական տեսք և գրեթե չի տարբերվում կենդանի ատամից։ Իդեալական տարբերակ է ժպիտի գոտու համար։

 

Առավելություններ՝

• Բնական էսթետիկա՝ թափանցիկություն և փայլ, ինչպես էմալը

• Ամուր հիմք՝ ցիրկոնիումի երկօքսիդից

• Լավագույն տարբերակ առջևի ատամների համար

 

Խորհուրդ է տրվում՝

առջևի ատամների և ժպիտի գոտու համար

FB_IMG_1436537106190-min.jpg

Նկարագրություն՝

Ժամանակակից ամբողջական պսակ, որը ամբողջությամբ պատրաստված է ցիրկոնիումի երկօքսիդից։ Առանց կերամիկական ծածկույթի է, ինչի շնորհիվ առավել ամուր է, դիմացկուն և դիմակայում է ճաքերին ու կոտրվածքներին։ Իդեալական ընտրություն է ծամող ատամների և այն պացիենտների համար, ովքեր ունեն բարձր ծամողական ծանրաբեռնվածություն։

Առավելություններ՝

• Բարձր ամրություն և մաշվածության նկատմամբ կայունություն

• Ճշգրիտ հարմարեցում և կենսահամատեղելիություն

• Էսթետիկ տեսք նույնիսկ առանց կերամիկայի

• Հնարավոր է ընտրել գույնը՝ համապատասխան ձեր ատամներին

Խորհուրդ է տրվում՝

ծամող ատամների և ծնոտի կողմային հատվածների համար

image-31-10-25-06-43.webp

Նկարագրություն՝

Էսթետիկ պսակ՝ պատրաստված լիթիում-դիսիլիկատային պրեսկերամիկայից։ Ունի բնական ատամին բնորոշ թափանցիկություն և փայլ։ Օգտագործվում է այնտեղ, որտեղ կարևոր է առավելագույն էսթետիկան՝ հատկապես ժպիտի գոտում։ Նյութը չի պարունակում մետաղ և լիովին կենսահամատեղելի է։

Առավելություններ՝

• Առավելագույ բնական և թափանցիկ տեսք՝ ինչպես կենդանի ատամը

• Լնդի հետ գերազանց ադապտացիա

• Առանց մետաղի՝ չի առաջացնում մոխրագույն եզր լնդի շրջանում

• Ճշգրիտ հարմարեցում և բարձր էսթետիկա

• Հարմար է վինիրների, ներդիրների և պսակների պատրաստման համար

Խորհուրդ է տրվում՝

առջևի ատամների, ժպիտի գոտու, վինիրների և առանձին վերականգնումների համար

viniry.webp

Նկարագրություն՝

Բարակ ֆարֆորային վինիրներ, որոնք ամրացվում են ատամների առջևի մակերեսին։ Թույլ են տալիս ուղղել ատամների ձևը, գույնը և փոքր թերությունները՝ պահպանելով սեփական էմալը։

 

Առավելություններ՝

• Բնական թափանցիկություն և փայլ՝ ինչպես բնական ատամները

• Ուղղում է գույնը, ձևը և փոքր վնասվածքները

• Երկարատև է ճիշտ խնամքի դեպքում

• Կենսահամատեղելի է, չի առաջացնում ալերգիա

• Ատամների նվազագույն մշակմամբ

 

Խորհուրդ է տրվում՝

պացիենտների համար, ովքեր ցանկանում են բարելավել առջևի ատամների էսթետիկան, փակել միջատամնային ճեղքերը, վերացնել կոտրվածքները կամ փոխել ատամների գույնը

image-31-10-25-07-16.jpeg

Նկարագրություն՝

Շարժական պրոթեզ, որը ամբողջությամբ փոխարինում է վերին կամ ստորին ծնոտի բոլոր ատամները։ Պատրաստվում է ակրիլից՝ անվտանգ և թեթև նյութից, որը ճշգրիտ կրկնում է լնդի ձևը։ Պրոթեզը վերականգնում է ծամելու ֆունկցիան և ժպիտի էսթետիկան։

 

Առավելություններ՝

• Վերականգնում է ծամողական և խոսակցական ֆունկցիան

• Լիովին անվտանգ է և հիպոալերգեն

• Թեթև է և հարմար կրելու համար

• Անհրաժեշտության դեպքում կարելի է կարգավորել և վերանորոգել

• Բարելավում է դեմքի էսթետիկան՝ պահպանելով շուրթերի և այտերի ձևը

Խորհուրդ է տրվում՝

Պացիենտների համար, ովքեր չունեն սեփական ատամներ մեկ կամ երկու ծնոտներում, երբ անհրաժեշտ է ատամնաշարի ամբողջական փոխարինում

image-31-10-25-07-33.jpeg

Նկարագրություն՝

Շարժական պրոթեզ՝ պատրաստված փափուկ, ճկուն նյութից։ Թեթև է և հարմար կրելու համար, նուրբ կերպով հարմարվում է լնդին, չի պահանջում մետաղական կեռիկներ և լավ է պահվում բերանի խոռոչում։ Իդեալական է մասնակի ատամների փոխարինման համար, երբ կարևոր են էսթետիկան և հարմարավետությունը։

 

Առավելություններ՝

• Փափուկ և ճկուն է, չի վնասում լնդերը

• Բարձր էսթետիկա՝ գրեթե անտեսանելի է բերանում

• Թեթև և հարմար կրելու համար

• Հարմար է զգայուն լնդերով կամ մետաղի նկատմամբ ալերգիա ունեցող պացիենտների համար

• Հնարավոր է հեշտ հանել հիգիենայի համար և կատարել շտկումներ

 

 Խորհուրդ է տրվում՝

մասնակի ատամների փոխարինման, զգայուն լնդերով պացիենտների համար, ովքեր ցանկանում են առավել էսթետիկ և հարմարավետ պրոթեզ

image-31-10-25-08-31.jpeg

Նկարագրություն՝

Շարժական պրոթեզ, որը փոխարինում է մի քանի բացակայող ատամներ՝ պահպանելով պացիենտի սեփական ատամները։ Պատրաստվում է ակրիլից կամ ճկուն նյութերից և ամրացվում է բերանի խոռոչում կեռիկների կամ հատուկ ամրակների միջոցով։

Առավելություններ՝

• Վերականգնում է ծամելու ֆունկցիան և ժպիտի էսթետիկան

• Պաշտպանում է մնացած ատամները գերծանրաբեռնվածությունից

• Թեթև է և հարմար կրելու համար

• Հնարավոր է հանել հիգիենայի և շտկման համար

• Արագ և համեմատաբար մատչելի պատրաստվող տարբերակ

 

Խորհուրդ է տրվում՝

պացիենտների համար մասնակի ատամների կորստի դեպքում, երբ կան սեփական ատամներ, որպես հենարան, և անհրաժեշտ է ժամանակավոր կամ մշտական շարժական վերականգնում

image-31-10-25-08-38.jpeg

Նկարագրություն՝

Շարժական պրոթեզ, որի հիմքը պատրաստված է փափուկ սիլիկոնից։ Ապահովում է առավելագույն հարմարավետություն և լնդի ամորտիզացիա՝ հավասարաչափ բաշխելով ծամողական ծանրաբեռնվածությունը։

 

Առավելություններ՝

• Փափուկ և հարմար լնդերի համար

• Նվազեցնում է ճնշումը լորձաթաղանթի և հենակ ատամների վրա

• Բարելավում է պրոթեզի ամրացումը և պահպանումը

• Հեշտ է խնամել և մաքրել

• Էսթետիկ տեսք

 

Խորհուրդ է տրվում՝

պացիենտների համար զգայուն լնդերով, ալվեոլյար ծայրի ատրոֆիայով կամ նրանց, ովքեր անհարմարություն են զգում կոշտ պրոթեզներից

image-31-10-25-08-26.jpeg

Նկարագրություն՝

Շարժական պրոթեզ՝ մետաղական կարկասով, որը փոխարինում է մի քանի կամ բոլոր ատամները։ Ապահովում է հուսալի ֆիքսացիա, ծամելու ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխում լնդի և հենակետային ատամների վրա՝ ապահովելով ամրությունն ու էսթետիկան։

 

Առավելություններ՝

• Ամուր մետաղական կարկաս՝ երկարատև ծառայության համար

• Օգտագործման հարմարավետություն և ծամողական ֆունկցիայի վերականգնում

• Նվազագույն ազդեցություն հարևան ատամների վրա

• Հնարավոր է հանել հիգիենայի և շտկման համար

• Էսթետիկ  է՝ ատամներն ու լնդերը բնական տեսք ունեն

 

Խորհուրդ է տրվում՝

պացիենտների համար մասնակի կամ ամբողջական ատամների կորստի դեպքում, երբ կարևոր է պրոթեզի ամրությունն ու երկարակեցությունը, հատկապես սեփական ատամների հենարանի անհրաժեշտության դեպքում

  • Instagram
  • Facebook
  • TikTok

Մեր սոցիալական ցանցերը

Տեղեկատվությունն ուղարկվել է։ Շնորհակալությու՜ն

bottom of page